AFNAA-ն ֆիթնես ոլորտի էքսպերտների միավորումն է, որոնք մասնագիտացել են նաև ֆիթնես կրթության, սերտիֆիկացման մեջ 2016թվականից։ Մեր ավելի քան 350 շրջանավարտները մարզում են հանրապետության ԲՈԼՈՐ մեծ և փոքրի ֆիթնես ակումբներում։
Ասոցիացիայի գործունեության ոլորտի մեջ են մտնում ֆիթնես դասընթացների, սեմինարների կազմակերպումը, ուսումնական նյութերի և մեթոդիկաների մշակումը, թոստավորումը, անձնակազմի աթեստացիան, աշխատանքի տեղավորման օգնությունը և աշխատակիցների ընտրությունը։
Եվրոպական հավատարմագրում
2017թ֊ից AFNAA-ն ունի հավատարմագրում EHFA (European Health and Fitness Association, ներկայումս վերափոխված EUROPEACTIVE-ի)` ֆիթնեսի անհատական մարզիչ և խմբակային մարզումների մարզիչ դասընթացներից։ Դա նշանակում է նաև, որ դասընթացի շրջանավարտները նաև դառնում են EREPS -ի` պրոֆեսիոնալ մարզիչների եվրոպական ռեգիստրի անդամ։
  • 2017թ ապրիլից Afnaa-ն ստացավ EHFA հավատարմագրում ( European Helath & Fitness Association, հիմա վերափոխված EuropeActice)` առաջինը Հայաստանում։
  • 2017թ֊ից Afnaa-ն ունի "Ֆիթնեսի անհատական մարզիչ" և "Խմբակային մարզումների մարզիչ" դասընթացների հավատարմագրում։
  • Այսպիսով մեր դասընթացները պաշտոնական ճանաչում ստացան եվրոպական ֆիթնես֊ հանրության կողմից։
Սերտիֆիկատներ
"Ֆիթնեսի անհատական մարզիչ" և "Խմբակային մարզումների մարզիչ" դասընթացների AFNAA շրջանավարտները դառնում են եվրոպական առողջության և ֆիթնես ասոցիացիայի անդամ, գրանցվում EREPS-ում և ստանում նրանց սերտիֆիկատը։

Դա թույլ է տալիս շփվել եվրոպական երկրների պրոֆեսիոնալ կոլեգաների հետ, նոր կապեր ձեռք բերել, փոխանակվել փորձով, մասնակցել հարցումներում, հասանելիություն ունենալ վերջին նորություններին, ստանալ կոնսուլտացիաներ, ներկայանալ որպես միջազգային կարգի մասնագետ և առաջխաղացում ունենալ եվրոպական ֆիթնես֊ծառայությունների շուկայում։
Մեր սերտիֆիկատը հնարավորություն է տալիս աշխատել ողջ աշխարում։
EREPS- ը հանրային տեղեկատու է, որը ներառում է հանրաճանաչ մասնագետների։ Անդամակցությունը նշանակում է, որ դուք համապատասխանում եք սահմանված նվազագույն չափանիշներին, ինչպես նաև ընդունում եք Էթիկական օրենսգիրքը և մտադիր եք բարձրացնել ստանդարտները` որպես ձեր շարունակական մասնագիտական զարգացման գործընթացի մաս:
ՄԵՐ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ
ՖԻԹՆԵՍԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՄԱՐԶԻՉ
Իմանալ ավելին
ԽՄԲԱԿԱՅԻՆ ՄԱՐԶՈՒՄՆԵՐԻ ՄԱՐԶԻՉ
Իմանալ ավելին
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website